G20-ի երկրներն ամփոփիչ բազմաշերտ հայտարարություն են ընդունել

G20-ի երկրները ամփոփիչ հայտարարություն են ընդունել Հռոմի գագաթնաժողովում։ Աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել կայուն տնտեսական զարգացման վրա COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ:
G20-ի ղեկավարները նաև մտադիր են համավարակի պայմաններում տարբեր հիվանդությունների դեմ նոր պատվաստանյութերի մշակման տևողությունը 300-ից կրճատել մինչև 100 օր:
Կողմերը համաձայնել են աջակցել մատակարարման շղթաների ամրապնդման, ինչպես նաև այդ ոլորտում մշակումների և հետազոտությունների աջակցության նախաձեռնություններին:
Կոմյունիկեում ասվում է, որ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել և ընդլայնել արտադրությունը։ Քայլեր կձեռնարկվեն նաև բնակչության կողմից պատվաստանյութերի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, կողմնակի ազդեցությունների և դեղամիջոցների արդյունավետության վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի մասին է։
G20-ի երկրների առաջնորդները պարտավորվել են մինչև 2030 թվականն ուժեղացնել միջոցները կենսաբազմազանության կորուստը դադարեցնելու համար: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ճանաչել են մինչև 21-րդ դարի կեսերը գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Երկրները պայմանավորվել են ձգտել միջազգային ուղևորությունները կանոնակարգված և անվտանգ կերպով վերսկսել այնպիսի միջազգային կազմակերպությունների աշխատանքին համապատասխան, ինչպիսիք են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), ինչպես նաև միջազգային ծովային կազմակերպությունը (IMO): G20-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ են արդյունավետ և նշանակալի գործողություններ՝ ջերմացումը 1,5 աստիճանի մակարդակում պահելու համար:
G20-ի պետությունները հայտարարել են, որ անհրաժեշտ է նպաստել էներգիայի արտադրողների և սպառողների միջև երկխոսությանը՝ միջազգային էներգետիկ ֆորումի հետ համագործակցությամբ: Կոմյունիկեում կողմերը հավանություն են տվել արտադրողականության վերականգնմանն ու թվային տրանսֆորմացիային։ Հռչակագրում ասված է, որ 2021 թվականի ընթացքում գլոբալ տնտեսական ակտիվությունը վերականգնվում է կայուն տեմպերով՝ շնորհիվ մշտական քաղաքական աջակցության և պատվաստումների: Խոշոր տնտեսությունների ղեկավարները նաև ընդունել են 2022-2024 թվականների կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների պլանը: Գագաթնաժողովում որոշում է ընդունվել ամրապնդել փոխգործակցությունն այլ շահագրգիռ կողմերի հետ, օրինակ, մասնավոր հատվածի, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների հետ: Երկրները պարտավորվել են աջակցել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը և ամրապնդել համագործակցությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարում:
Բացի այդ, G20-ի երկրները ճանաչել են անօրինական միգրացիայի հոսքերի կանխման կարևորությունը և պարտավորվել քայլեր ձեռնարկել միգրանտների «լիակատար ներգրավմանը» աջակցելու համար:
G20-ի երկրները նաև պարտավորվել են պահպանել զբոսաշրջության ոլորտի կայուն և արագ վերականգնումը, որն ամենաշատն է տուժել պանդեմիայից: Հռչակագրում ասվում է, որ կողմերը հանդես են գալիս մշակութային ժառանգության պահպանության և անդառնալի մշակութային ռեսուրսների պահպանման օգտին։

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
6718:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
14814:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
18211:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
18610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11009:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13401:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14100:24