«Չուզողը կարող է չհասկանալ». Վիգեն Խաչատրյանը՝ Արցախի վերաբերյալ իր աղմկահարույց հայտարարության մասին
![]() 315 Երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ., 23:12 ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԱԺ-ի ամբիոնից իր արած այն աղմկահարույց հայտարարությանը, թե «առանց Արցախի Հայաստանն ապագա չունի թեզը վտանգավոր է»: Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե սա կարո՞ղ է արդյոք ենթադրվել, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի, Խաչատրյանը պատասխանել է. «Դա յուրաքանչյուրն իր արշինով է չափում: Եթե ես ասեմ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը վտանգավոր է ու վերջակետ դնեմ, կարաք էդպես մտածեք: Բայց եթե գնում ա քննարկում ու ես շարունակում եմ ասել, որ ավելի ճիշտ է ասել՝ ՀՀ-ի հզորացմամբ է պայմանավորված Արցախի հեռանկարը...: Չուզողը կարող է չհասկանալ, բայց ես դա ասել եմ փորձագիտական լսարանում, և այդ փորձագետների մեծ մասն ինձ հետ համաձայն է եղել»,- ասել է իշխանական պատգամավորը: Հիշեցենք՝ Խաչատրյանի այդ հայտարարությանը հաջորդել էր Գեղամ Մանուկյանի կոշտ ելույթը, ինչից հետո էլ ընդդիմադիրր պատգամավորին դահլիճից դուրս էին հանել անվտանգության աշխատակիցները: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
