««Լաչինի» ուղղությամբ դեմարկացիան իսպառ կոչնչացնի Արցախի հնարավորությունները». Արման Աբովյան
![]() 267 Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 13:06 Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Երբ քննարկվում է, այսպես կոչված, դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը՝ Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի միջև, բացի այդ գործընթացի ակնհայտ վտանգավոր և կասկածելի բնույթի, չգիտես՝ ինչու անտեսվում է մի հանգամանք, որը իրականում այդ գործընթացը դարձնում է մեզ համար վճռորոշ՝ ապագայում Արցախի Հանրապետության շուրջ գործընթացների կոնտեքստում։ Ես հիմա չեմ խոսի ընդհանրապես դեմարկացիայի անընդունելիության մասին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ներքո, պարզապես եկեք միասին հասկանանք մի հանգամանք։ Տեսեք՝ դեմարկացիան ենթադրում է սահմանների վերջնական ճշգրտում և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում։ Այսինքն՝ եթե այդ գործընթացը մեկնարկի, ապա համոզված եմ, որ ադրբեջանական կողմը հիմնական ճնշումը գործածելու է Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մասով։ Սյունիքի մասով բացի հայտնի «վիճելի» տարածքներից (իսկ իրականում ոչ էլ վիճելի, այլ ադրբեջանցիների կողմից ուղիղ օկուպացված, Գորիս-Կապան ճանապարհի ոդիսականը ձեզ օրինակ) ադրբեջանցիները պահանջելու են շտապ դեմարկացիա անցկացնել, այսպես կոչված, «Լաչինի միջանցքի» ուղղությամբ։ Ինչո՞ւ։ Շատ հստակ է, որ երբ հայկական կողմը կընդունի այդ հատվածի մասը որպես Ադրբեջանի սահման, ապա փաշինյանական իշխանություններն ավտոմատ կերպով, կամովի և քաղաքական առումով տարանջատելու են լոգիստիկ կապն Արցախ-Հայաստան ուղղությամբ և փաստացի ընդունելու են, որ արցախյան հիմնախնդիրը տեղափոխվում է Ադրբեջանի ներքին խնդիրների տիրույթ։ Պարզ ասած, «Լաչինի» ուղղությամբ դեմարկացիան իսպառ կոչնչացնի Արցախի Հանրապետության բոլոր հնարավորությունները ստանալ հետագայում անկախություն և հաշվի առնելով Հայաստանի ներկա իշխանության լռությունն Արցախի Հանրապետության անկախության գործընթացների շուրջ, կարծում եմ, որ Արցախի իսպառ ոչնչացումն այսօր առավել քան իրատեսական է»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
