«Միջազգային լուրջ խաղացողներն առաջին հերթին գաղափարների դաշտում են աշխատում». Ստեփան Դանիելյան
![]() 201 Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 17:48 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, երբ «համաշխարհային հեղափոխությունը» Եվրոպայում տարածելու ծրագիրը տապալվեց, բոլշևիկները որոշեցին հեղափոխությունը տարածել Արևելքում՝ մուսուլմանական աշխարհում և որպես դրոշ վերցրեցին իսլամական աշխարհի աշխատավորների ազատագրումը կապիտալիստ գաղութարարներից: Այդ շարժումը մեծ հաջողություններ էր սկսել ունենալ, հատկապես այն երկրներում, որոնք Բրիտանիայի գաղութներն էին: Դրա սկիզբը դրվեց 1920 թվականին Բաքվում կայացած Արևելքի ժողովուրդների համագումարի ժամանակ։ Բրիտանացիներն իրենց գաղութները պաշտպանելու համար պետք է հակագաղափար ստեղծեին ու այդ գաղափարն իսլամական ֆունդամենտալիզմն էր, որը պետք է պայքարեր բոլշևիկ աթեիստների՝ այսինքն՝ աստվածամերժների դեմ: Ու այդպես ծնվեց Մուսուլման Եղբայրների շարժումը, որի ներկայացուցիչն է Էրդողանը: Մուսուլման աշխատավորների շարժումը կոորդինացնում էր Կոմինտեռնի արևելյան մասնաճյուղը, իսկ Մուսուլման Եղբայրներին՝ Բրիտանական հատուկ ծառայությունները: Ինչի՞ համար սա հիշեցի: Եթե ես այս, կամ այն երկրի հատուկ ծառայությունում աշխատեի ու որոշեի Հայաստանում նման մի գրպանային շարժում սկսել, ապա պետք է նման մի գաղափար գտնեի ու դրա շուրջ համախմբեի մի որևէ 5-րդ շարասյուն։ Հայերը մուսուլման չեն, ոչ էլ հավատավոր քրիստոնյաներ են (փաստորեն կրոնը չի ստացվի շահագործել) ու դա բարդացնում է խնդիրը։ Բայց ամեն մի ժողովուրդ ունի իր բզիկները և նման դեպքերում դրանց պոչից է պետք բռնել։ Հայերի դեպքում մի քանի «բանալի» գաղափարներ կան՝ 1․ որոնել արտաքին մի որևէ հավանավոր՝ փրկիչ, 2․ հողային պահանջատիրություն, 3․ Ղարաբաղ, 4․ սոցիալական արդարություն։ Վերջին կետն ունիվերսալ է և ամենուր դա կարելի է աշխատացնել, բայց եթե 1 և 2-րդ կետերն էլ դրան կպցնել (3-րդ կետը հիմա «վիրավոր» է), ապա կարելի է ցանկացած տիպի մի 5-րդ շարասյուն կազմակերպել։ Հ. Գ. Լուրջ միջազգային խաղացողներն առաջին հերթին գաղափարների դաշտում են աշխատում, բայց նման գիտակցություն ամեն մի ժողովրդի չի տրված: Դրա համար ազգերը բաժանվում են երկու մասի՝ խաղացողների ու խաղացվողների»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
