Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պոլիկլինիկաներում ու հանրային տրանսպորտում իրար վրա լցվելը ընդդիմությունը չի կազմակերպում». Բաբկեն Պիպոյան

«Պոլիկլինիկաներում ու հանրային տրանսպորտում իրար վրա լցվելը ընդդիմությունը չի կազմակերպում». Բաբկեն Պիպոյան
214
Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 23:30

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զզված ասեմ:
Տեսա առողջապահության նախարարը հարցազրույց է տալիս: Քովիդի այսօրվա մահերը հիշեցի ու որոշեցի լսել: «Լացս տվեց վրես» ու զզված անջատեցի:
Բայց, միևնույն է, գրում եմ:
Կապ չունի, որ եթե մի պրակտիկանտի ասեի՝ գնա քովիդ ուսումնասիրի, արի պատմի ու նա գար այսպիսի պատկերացումներով, պրակտիկան չէր անցնի:
Կապ չունի, որ հանրությունը քովիդի մասին պետք է լսի նաև նրանից:
Կապ չունի, որ անլրջացրել ենք այնքան, որ արդեն աշխարհում «առաջատար» դիրք ենք զբաղեցնում օրական մահերով:
Կապ չունի, որ համարում են, թե չեն ձախողել:
Կապ չունի, որ իրենց ձախողման համար էլի մեղավորներ են փնտրում:
ԽՆԴՐՈՒմ եմ, այսքան անլուրջ այս պրոբլեմին մի չնայենք:
Եկեք մոռանանք, որ քովիդի մասին խոսում են հիմնականում քովիդից ոչինչ չհասկացողները ու հետևենք հաջողած փորձին:
ՈՉ ՄԵԿԻ ԻՆԱԴՈՒ ՉՀՐԱԺԱՐՎԵՆՔ ԱՆհՐԱԺԵՇՏԻՑ:
Պոլիկլինիկաներում ու հանրային տրանսպորտում իրար վրա լցվելը ընդդիմությունը չի կազմակերպում:
Գլուխ չեք հանում՝ լուռ ընդունեք ու գնացեք տուն՝ ճգնժամի մեջ ենք՝ իրավական դաշտը հետո էլ կկարգավորենք»:

Աղբյուրը`   Բաբկեն Պիպոյան