«Քանի՞ տարի անց հայտնի կդառնա, թե ի՞նչ են պատասխանել Սերժ Սարգսյանին». Հակոբ Բադալյան
![]() 258 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 03:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Չորս տարի անց, այն էլ՝ պատերազմի պարտությունից հետո, հայտնի դարձավ, որ 2016-ի հուլիսին Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում Արցախի ռազմա-քաղաքական շրջանակի հետ հանդիպմանը խոսել է փոխզիջումային կարգավորման չգնալու դեպքում «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգելու վտանգի մասին: Քանի՞ տարի անց հայտնի կդառնա, թե՝ իսկ ի՞նչ են պատասխանել Սերժ Սարգսյանին, ի՞նչ խոսակցություն է գնացել, ձևավորվե՞լ է արդյոք որևէ ընդհանուր հայտարար, թե՞ ոչ: Ընդ որում, կարծես թե Սարգսյանի՝ Արցախ այդ այցի ընթացքում է, որ ստացվել է Երևանում ՊՊԾ գնդի գրավման տեղեկությունը, որը հնարավոր է, ընդհատել է, այդպես ասած՝ արցախյան խոսակցությունը: Իսկ հետո՞, որևէ մեկը չի՞ ուզել շարունակել դա, կամ ո՞վ չի ուզել: Թե՞ շարունակվել է, և ի՞նչ բովանդակությամբ ու տրամաբանությամբ: Եվ արդյո՞ք այդ շարունակության համատեքստում էր Կարեն Կարապետյանի «պատահական» հայտարարությունը, թե տանկերի բաքերում դիզելի փոխարեն ջուր է եղել»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
