Առանց Էրդողանի Թուրքիայում իշխող կուսակցությունը կհավաքի 20 տոկոսից ցածր ձայն
![]() 209 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 01:12 Թուրքիայում հերթական սոցհարցումն են կատարել երկրի տնտեսական դրության և քաղաքական հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով։ «+1» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցվածների մեծամասնությանն անհանգստացնում է Թուրքիայի տնտեսական դրությունը։ Հարցվածների 63.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 10.7 տոկոսի կարծիքով՝ գործազրկությունը, 7.4 տոկոսը՝ կրթությունը, 5.7 տոկոսը՝ դատական համակարգը։ Իսկ Թուրքիայի ներսում քարոզչական նպատակներող կիրառվող այնպիսի թեմաներ, ինչպիսին է ահաբեկչությունը և փախստականների խնդիրը, հարցվածներից խնդիր է համարում համապատասխանաբար 2.3 և 2.6 տոկոսը։ Քաղաքական հարցերից մեկը վերաբերել է 2018-ից Թուրքիայում գործող կառավարման նոր համակարգին։ Մեծամասնությունը՝ 32.6 տոկոսը, հայտնել է, որ նախագահական համակարգից գոհ չէ, 26.1 տոկոսն ընդհանրապես գոհ չէ, 16.4 տոկոսը գոհ է եղել, իսկ 10.2 տոկոսը՝ շատ գոհ։ Ընտրությունների վերաբերյալ հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել, թե արդյոք կքվեարկեն իշխող «Ժողովուրդ» դաշինքի օգտին, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեկնածու չառաջադրվի։ 67.8 տոկոսը բացասական պատասխան է տվել, առանց Էրդողանի մասնակցության այդ դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 19.3 տոկոսը, 12.9 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
