Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց «հաճախորդի» դերից․ «Հրապարակ»
![]() 238 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիի ընտրություններից հետո ավագանու 15 մանդատից 6-ը բաժին է ընկել «Հանրապետություն», 5-ը՝ ՔՊ, 2-ական մանդատ՝ Ազատական և «Ապրելու երկիր» կուսակցություններին։ Որևէ ուժ չի ստացել բացարձակ մեծամասնություն, իսկ համայնքի ղեկավարի ընտրությանը 8 կողմ է հարկավոր։ Երեկ թերթի հետ զրույցում ՔՊ թեկնածու, համայնքի ղեկավարի ԺՊ Արարատ Թումանյանն ասել էր, թե բանակցում են բոլորի հետ, որ ՔՊ-ից լինի համայնքապետը՝ «բանակցությունները դրական ընթացք ունեն»։ Սակայն պարզվեց, որ նա փորձել է ցանկալին իրականության տեղ անցկացնել: Երեկ համաձայնության եկան «Հանրապետությունը» և Ազատականը՝ պայմանավորվելով 5 տարվա պաշտոնավարումը կիսել․ 2,5 տարի՝ մեկը, 2,5՝ մյուսը: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր»-ին, ապա հասկանալով, որ այս պահին է ձևավորվում տպավորությունը, թե իրենք ով են, ուստի որոշել են ապացուցել, որ իրենք ինքնուրույն ուժ են, այլ ոչ թե իշխանության կցորդը, և հրաժարվել են ՔՊ առաջարկից, որ չհայտնվեն իշխանության «հաճախորդների» ցանկում: Մանավանդ, իրենց ունեցած 2 մանդատը հարցի լուծում չէր՝ ՔՊ-ի հետ միանալու դեպքում դա կկազմեր 7 մանդատ, որը բավարար չէր համայնքապետ ընտրելու համար: Սամվել Բաբայանի կուսակցությունն էլ սողոմոնյան որոշում է կայացրել՝ միանալ «Հանրապետությանը» և կիսել իշխանությունը՝ մեխանիկորեն, ինչն աննախադեպ է ՀՀ ՏԻՄ-երի պատմության մեջ: Սակայն, քանի որ իշխանությունը գերխնդիր է դարձրել նվաճել բոլոր համայնքները, անգամ եթե իր թեկնածուն պարտվել է, և դրա համար ոչնչի առաջ չեն կանգնում, ինչպես արեցին Գյումրիում՝ իրավապահների ճնշումների ներքո կոալիցիոն հուշագիր պարտադրելով «Բալասանյան դաշինքին», ուստի չի բացառվում, որ Մեղրիում էլ պրոցեսները շարունակվեն: Թեև, իհարկե, Արամ Սարգսյանին, Սամվել Բաբայանին և Մեղրիի նորընտիր քաղաքապետին դժվար է ընդդիմադիր համարելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
