Դիտմամբ են անո՞ւմ, թե՞ իշխանության բնութագիրն է. «Փաստ»
![]() 238 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 09:36 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Ուզում ենք մի նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն»: Եթե չիմանաք, երբեք գլխի չեք ընկնի, թե ով է նման «գլուխգործոցի» հեղինակը: Նման ձևակերպում տվել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ խոսելով այն մասին, որ 2-3 ՔԿՀ-ներ կփակվեն և կմիավորվեն մեկում, որը կլինի չտեսնված-չլսված մի բան: Բայց խոսքն այս դեպքում այդ քայլի արդյունավետության կամ ոչ արդյունավետության մասին չէ: Խոսքը Կարեն Անդրեասյանի ձևակերպման մասին է: Քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ օրհնությո՞ւն: Լո՞ւրջ: Իհարկե, շատ լավ է, որ «այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ», բայց հայտարարել, որ մարդու համար ՔԿՀ-ում հայտնվելը կլինի օրհնություն, վեր է ամենավառ երևակայությունից անգամ: Ընդհանրապես, այս կառավարության անդամները պարբերաբար այնպիսի հայտարարություններ են անում, որ նույնիսկ տարրական տրամաբանությունից է դուրս: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը գոնե շաբաթը մեկ այդպիսի մի ձևակերպում տալիս է: Վերջինն էլ այն էր, որ իրենք Ամանորի ու Սուրբծննդյան տոնական օրերը կրճատում են, որ մարդիկ քիչ ծախսեն, որ... գնաճ չլինի: Է, ընդհանրապես աշխատավարձն ու թոշակը վերացրեք, մենակ իշխանավորները ծախս կանեն, բացարձակ գնաճ չի լինի: Առողջապահության նախարարն էլ ասում է, թե պատվաստման համար հերթ կանգնելու մեջ սարսափելի բան չկա: Իսկ վարակվելու հավանականությո՞ւն, իսկ ժամանակի կորո՞ւստ, իսկ աշխատանք կորցնելու հեռանկա՞ր, իսկ նյարդերը քայքայելու վտա՞նգ: Սրանք էլ չկա՞ն: Դժվար է ասել՝ այս ամենը գործող իշխանությունների պարզ բնութագի՞րն է, թե նախարարները դիտմամբ են անում՝ հանրությանը ինչ-որ «արտառոց» թեմաներով զբաղեցնելու միտումով: Բայց, որն էլ լինի, այս ամենը վաղուց արդեն ծիծաղելի չէ... Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
