Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նախարարն այստեղ չէ զուտ տեխնիկական պատճառներով»․ Վահե Գևորգյան

«Նախարարն այստեղ չէ զուտ տեխնիկական պատճառներով»․ Վահե Գևորգյան
452
Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 10:48

«Նախարարն այստեղ չէ զուտ տեխնիկական պատճառներով, ինչի համար մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,- այսօր՝ ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացակայությանը, նշեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Ի պատասխան Մինսկի խմբի համանախագահության կարևորության վերաբերյալ հարցին, թե ինչ քայլեր է մինչ այս ձեռնարկվել՝ բանակցությունները վերսկսկելու համար, Գևորգյանն ասաց․ «Կարծում եմ՝ ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-24-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահության և ՀՀ ԱԳՆ-ի հետ ձևաչափով հանդիպումն էր, որին հետևեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ»։