ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին
![]() 313 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 22:42 Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG): Ըստ լուրերի, Թուրքիան ամեն պահ կարող է ռազմական գործողություն սկսկել Սիրիայում, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Նշվում է, որ 50 բեռնատարներից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են զենքեր և նյութատեխնիկական միջոցներ։ Թուրքական րատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ-ն զենքի մատակարարումից զատ, կազմակերպում է Ժողովրդական պաշտպանության ուժերի «ահաբեկիչների» կրթությունը։ Նշվում է, որ նրանք պատրաստություն են անցնում Հասեքեի, Դեր Զորի, Քամըշլըի ճամբարներում։ Հիշեցնենք, որ YPG և PKK-ն Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ: Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է կարևոր գործոն ահաբեկիչների դեմ պայքարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
