«Հիմա էլ կոտրածն են փշրում, տարբեր քարոզիչներով համոզելով, որ պետք է հաշտվել պարտության ծանր հետևանքների հետ»․ Ո․ Սարգսյան
![]() 231 Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 17:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սկզբից Հայաստանի մեջքը կոտրեցին տարօրինակ, ես կարծում եմ՝ պլանավորված պատերազմով և պլանավորված պարտությամբ։ Հիմա էլ կոտրածն են փշրում, տարբեր քարոզիչներով համոզելով, որ պետք է հաշտվել պարտության ծանր հետևանքների հետ, այլապես հետո ավելի վատ փաստաթուղթ ենք ստորագրելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության գլուխ (նրա դեմ իսկական պայքարող չկա) նա առանց աչքը թարթելու կստորագրի Հայաստանի և Արցախի համար ամենավատթար փաստաթուղթը։ Այս կերպ հուսահատություն են ծնում հայաստանցիների մեջ, հուսահատ մարդիկ թքում են և հեռանում, այս տարվա 9 ամիսների ընթացքում, հունվար-սեպտեմբեր ժամանակաշրջանում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 437 հազար 236 մարդ։ Թե նրանցից քանիսը կվերադառնա Հայաստան, հետո կերևա։ Հայաստանը հայաթափվում է, և դա չվերականգնվող կորուստ է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
