Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցության վերսկսումը կարող է փոխել իրավիճակը»․ Արման Բաբաջանյան

«Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցության վերսկսումը կարող է փոխել իրավիճակը»․ Արման Բաբաջանյան
202
Ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ., 23:54

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի գրառումը․ «Նոյեմբերի 29-ին Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցության վերսկսումը կարող է էապես փոխել իրավիճակը կովկասյան ռեգիոնում:
Անշուշտ դեռ վաղ է խոսել այն մասին, որ իրավիճակը կվերադառնա 2015 թվականի դրություն:
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա անշուշտ ոչ միայն պետք չէ ավելորդ ոգևորություն, այլ պետք են թերևս սցենարային տրամագծորեն տարբեր մշակումներ, որևէ պահի բանակցային ճգնաժամի և ռեգիոնալ առումով դրա հնարավոր ազդեցության պատրաստ լինելու համար:
Միաժամանակ, անշուշտ, պետք է ոչ միայն հուսալ լավը, բայց պատրաստ լինել վատթարին անգամ, այլ նաև լավին լինել պատրաստ, որովհետև անկասկած է լինելու թեժ մրցակցությունը Իրանի շուրջ միջավայրի հնարավոր բացման դեպքում մոտ և հեռու պտուղները քաղելու համար և Հայաստանը չպետք է հապաղի»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան