Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք». Շարմազանով

«Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք». Շարմազանով
633
Կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ., 00:24

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ», լա՞վ եք։
Իսկ բուհական խորհրդի նախագահ ընտրվող պաշտոնյաներ, դուք ո՞նց եք։
Բա ինչու՞ «կուրծք չեք ծեծում», որ անթույլատրելի է բուհական խորհուրդների կուսակցականացումը։
Պաշտոնյաներին ընտրողներ ու ծափահարողներ, դուք ինչպե՞ս եք, նորմալ տեղավորվե՞լ եք, աչքներդ լույս լինի…
Մարդ պետք է սկզբունք ու համոզմունք ունենա, այլ ոչ թե շահի համար ոտնատակ տա դրանք։
Շարունակեք «ծառայել» ձեր նոր, բայց այլևս մշտական «տերերին»՝ շահին ու պաշտոնին»։