Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նա մերօրյա Կաշպիրովսկին է, կամ, ինչն ավելի հավանական է, Չումակը»․ Կարեն Հեքիմյան

«Նա մերօրյա Կաշպիրովսկին է, կամ, ինչն ավելի հավանական է, Չումակը»․ Կարեն Հեքիմյան
244
Կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ., 16:24

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԵՐՋԱՊԵՍ ԱՍԱՑ
Ուղիղ մեկ շաբաթ առաջ մեր երկրի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ Հայրապետյան Միքայելը (այսուհետ՝ լեգենդար) պետք է հանդիպեր Փաշինյան Նիկոլին և հարցներ, թե տեսանելի ապագայում ինչ փաստաթուղթ է նախատեսվում ստորագրել: Դարակազմիկ հանդիպումը կայացել էր, սակայն լեգենդարը լռում էր: Հանրությունն էլ անհանգիստ էր: Բոլորը սպասում էին լեգենդարի խոսքին:
Եվ ահա, նա ասաց: Ուշացումով, սակայն ասաց:
Լեգենդարն ասաց, որ «Փաշինյանի հետ խորհրդակցական ժողովի նիստին զգացի հակվածություն՝ Մեղրիով ավտոմայրուղու կառուցում թույլ չտալ, մենք ավտոմայրուղի, ըստ վարչապետի, տրամադրում ենք օրինակ Տավուշով»:
Ի՞նչ ասեմ: Փաստորեն, լեգենդարը նաև պայծառատես է, հակվածատես (նոր բառ է) և շատ զգայուն: Նա չի կատարել հանրության առջև տրված խոստումը և Փաշինյան Նիկոլին ոչինչ չի հարցրել: Փոխարենը, նա զգացել է Փաշինյան Նիկոլի հակվածությունները և դրանք մեզ է փոխանցում: Նա մերօրյա Կաշպիրովսկին է, կամ, ինչն ավելի հավանական է, Չումակը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա.... Չնայած, լուրջ բան այստեղ մի փնտրեք: Հերթական մուտիտն է:
ՀԳ. Մի բան չհասկացա. Տավուշով ճանապարհը որտե՞ղ է գնալու՝ Վանաձո՞ր, Գյումրի՞, Ապարա՞ն, թե՞ Երևան»:

«Նա մերօրյա Կաշպիրովսկին է, կամ, ինչն ավելի հավանական է, Չումակը»․ Կարեն Հեքիմյան
«Նա մերօրյա Կաշպիրովսկին է, կամ, ինչն ավելի հավանական է, Չումակը»․ Կարեն Հեքիմյան
Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան