«Սարսափելի էր տեսնել՝ ինչպես էր անաստված մի սբրոդ խրախճանում՝ պղծելով մոր մահը». Ն. Զոհրաբյան
![]() 1200 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 10:12 Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք զզվելի եք. ես դեռ չունեմ հարցի պատասխանը՝ մենք մի՞շտ ենք եղել էդպիսին, թե՞ էս հեղափոխությունը ջնջխեց արժեքային մի մեծ համակարգ ու առաջնագիծ եկան մահը պղծողները, Սադախլոյի ծիգռովկայով ու սպարտիվկայով հայհոյող-անիծող տղամարդատիպ կանայք ու կանացի տղամարդիկ, սեփական եղբոր ու հոր վրա «գործ տվող», իբր, օրինապաշտներ։ Էդ հարցի պատասխանը դեռ չունեմ։ Ու ինչքան էլ մենք մեզ համոզենք, որ երբ մենք եվրոպացի էինք, եվրոպացիները կապիկների նման ծառերի վրա շպագատ էին իջնում, այլևս փաստ է, որ ռեզինե չստիկներով սոցիումի առաջնագիծ եկած հակահիգիենիկ սբրոդն այսօր փորձում է օրակարգ թելադրել։ Սա՛ է մեր արժեքային համակարգը, երբ անգամ մարդու մահը գցում են իրենց անլվա ոտքերի տակ ու տրորում։ Արդյո՞ք այս սբրոդին ծնել է Նիկոլը։ Վստահաբար՝ ոչ։ Նրանք եղել ենք միշտ, նրանք ապրել են մեր կողքին ու մեր հարևանությամբ։ Պարզապես, տարիներով ատամների տակ սեղմել են իրենց ներքին լյուցիֆերությունը մինչ այն պահը, երբ Ծերեթելի փողոցի էկիպաժին ու ողջ կյանքում Լոսի և Տամբովի աշխատող բարեկամի տրանսֆերի հույսին թախտին շպրտած առանձնյակի ասեցին՝ դու երեք միլիոն վարչապետերից մեկն ես։ Ու սկսվեց սրանց վակխանալիան՝ պղծելու և հայհոյելու ամեն ինչ, այդ թվում՝ մարդու մահը։ Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը։ Ու էստեղ Սերժին սիրել-չսիրելը, հարգել- չհարգելը հեչ կապ չունի։ Սարսափելի, վախենալու ու զզվելի էր տեսնել, թե ինչպես էր անաստված մի սբրոդ խրախճանում՝ պղծելով մարդու, մոր մահը։ Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես խուսափում տեղադրել իմ աղջկա ու թոռնիկի նկարները։ Որովհետև վախենում եմ։ Վախենում եմ ահա էսպիսի կենդանիներից, որոնք կարող ենք իրենց անլվա ոտքերի տակ տրորել ամեն ինչ՝ ուրիշի երջանկությունը, ուրիշի սերն ու ուրիշի մահը։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
