«Ո՞ւմ ասեն, երբ շարունակում եք վախենալ ձեր քիթը դռնից դուրս հանելուց». Սոֆյա Հովսեփյան
![]() 271 Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 02:00 Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի եզակի հատկություն կա, որ այդպես էլ չկարողացա հասկանալ... ՀՀԿ ժամանակ, երբ որևէ գերատեսչության դուռ էի թակում, այս կամ այն խնդիրը ներկայացնելու, հաճախ լսում էին, ասում էին՝ կմտածենք ու շատերը դեռ մտածում են, բայց լսում էին... Երեկ, այսօր, վստահ եմ վաղը, երբ որևէ գերատեսչության դուռ եմ թակում, հարցը լսելուց հետո չեն խորանում ասածիդ էության և կարևորության մեջ և հակադարձող հարց են տալիս. - Բայց Ձեզ, ինչո՞ւ են դիմել, բայց դա Ձեր հետ ի՞նչ կապ ունի... Ու էդտեղ ես հասկանում եմ պողպատե մուրճի հարվածի համը, որը ինձ մոտ լռություն չի ապահովում, այլ ուղիղ հակառակը... Իսկ ո՞ւմ ասեն, եթե ես եմ խնդրի կողքին կանգնած, իսկ ո՞ւմ ասեն, եթե բոլորդ դարձել եք անհասանելի «Աստծուն մոտ» մարդիկ, իսկ ո՞ւմ ասեն, երբ դուք շարունակում եք վախենալ ձեր քիթը դռնից դուրս հանելուց, իսկ ո՞ւմ ասեն, եթե շատերն են գիտակցում, որ պաշտոնը չի գործ անել տալիս մարդուն, այլ կամքն ու ցանկությունը, իսկ ո՞ւմ ասեն, եթե պետական ծրագրերը ձեր ՀԿ-ների շահերին ծառայեցնող եք, իսկ ո՞ւմ ասեն, եթե խնդրի մակերեսի ներս նայել չգիտեք, իսկ ո՞ւմ ասեն, եթե թայֆաբազարությունից այն կողմ հարաբերություն գոյություն չունի ձեր համար... Լավ կլինի, որ էդ հիմար հարցը չտաք ու երբ տեղեկացնում եմ կա խնդիր, տեսնե՛ք, թե ինչպե՞ս պետք է հարցերը կարգավորվի ու սուս ու փուս կարգավորեք... Ինչպես էլ լինի մի օր կհասկանաք, թե ինչո՞ւ էին ինձ դիմում...»: Աղբյուրը` Սոֆյա Հովսեփյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
