«Դատարանը տեղեկացված չէ, որ կալանքի տակ պահելու ժամկետը պարբերաբար քննության առարկա պետք է դառնա». Արթուր Պիվազյան
![]() 598 Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 03:12 Փաստաբան Արթուր Պիվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս մինչդատական վարույթի նոր նշանակված դատավորը (անձնական տվյալները դեռևս չեմ ներկայացնի), անձին առաջին անգամ կալանավորելով, նշել է, որ մինչդատական վարույթի ողջ ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր չէ ապահովել այլ խափանման միջոցով: Ստացվում է, որ դատարանն այլևս անձին կալանավորելը տեսնում է քննության կոնկրետ և ամբողջական փուլի համար և այլևս կարիք չկա, որ քննիչը հետագայում միջնորդի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել: Ավելին, դատարանը քննիչին և դատախազին նման որոշումով հասկացնում է, որ հանկարծ իրենց կամքով նախաքննության փուլում այլ խափանման միջոց չկիրառեն անձի նկատմամբ: Դատարանը տեղեկացված չէ, որ ՀՀ օրենսդրությամբ կալանքի տակ պահելու ժամկետը թեկուզ նախաքննության փուլում, բայց պարբերաբար քննության առարկա պետք է դառնա, ոչ թե մի ամբողջ քննության փուլի համար հարկավոր է ընդհամենը անձին մեկ անգամ կալանավորել: Դատական ակտի այլ, ավելի «թեթև» թերությունները ներկայացնելն անիմաստ է»: Աղբյուրը` Արթուր Պիվազյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
