«Բրիտանիան Էրդողան-Ալիև զույգի սանձերը ձգելու միջոցառումներ է անում». Արթուր Դանիելյան
![]() 642 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 22:42 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է. «Վաղը, երբ Ադրբեջանը կնշի հաղթանակի տոնը, Միացյալ Թագավորության պառլամենտը կսկսի քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Հայաստանում կգտնվեն մարդիկ, որ սա կհամարեն մեծ նվաճում, կգովազդեն, կքարոզեն, բայց իրականում, իհարկե, սա մեր հետ կապ չունի: Հայաստանի կապիտուլյացիայից հետո կտրուկ աճել է Էրդողան-Ալիև զույգի ինքնագնահատականը, ինչը հղի է տհաճ անարդյունավետությամբ, հետևաբար, սանձերը ձգելու միջոցառումներ են պետք: Ընդ որում, որպեսզի Մոսկվան շատ չխանդի, Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն սկսեց անդադար հարցազրույցներ տալ ռուսական ԶԼՄ-ներին, որտեղ, ի թիվս այլ հաճոյախոսությունների, ասում է, օրինակ, որ Հայաստանի գոյությունը Ռուսաստանի շնորհքն է: Ցեղասպանության հարցի քննարկմանը զուգահեռ ՄԹ կառավարությունը նախաձեռնել է ահաբեկչական կառույցների ցանկից Քուրդիստանի Աշխատավոր Կուսակցությանը հանելու քննարկում: Այս ամենը զուգորդվում է Հաագայի տրիբունալում Ալիևի դեմ հայցն ընդունելով, օֆշորային բացահայտումներով ու ԱՄՆ կառավարության և օրենսդիրի խիստ հայանպաստ հայտարարություններով: Արևմուտքն իր արևելյան գործընկերներին ասել կուզի՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, արա՛, դուք ընդամենը կատարող եք: Բայց, չգիտես ինչու, այս ամենի փոխարեն հայկական լրատվականներում ես կարդում եմ անբովանդակ ու անիմաստ նյութեր ոչմիբանի մասին: «Ընդդիմությունն» էլ նույն ոչմիբանի մասին հերթական պոթոսախեղդ լոզունգով օնանիզմն է բեմադրում: 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն հայրենիքի փրկության մոտիվով էր, 2021-ի աշուն-ձմեռը համազգային դիմադրության... Իսկ արանքում բրիտանացիք ամբողջությամբ գրավում են տարածաշրջանը»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
