«Այսօր այստեղից հիմք ենք դնում համազգային դիմադրությանը»․ Իշխան Սաղաթելյան
![]() 263 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 18:54 «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո մենք այս հրապարակում հավաքվեցինք և ութ ամիս պայքարելուց հետո մեր նպատակին չհասանք»,- իշխանություններին հեռացնելու պահանջով «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Մեր քայլերի, գործողությունների արդյունքում երկրում տեղի ունեցավ ընտրություն, բայց, ցավոք, այդ ընտրություններում հաղթեց սուտն ու կեղծիքը, պոպուլիզմն ու վարչական լծակների կիրառումը՝ երկիրը տանելով նոր կորուստների»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ այսօր էլ դեռ փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի։ «Պատերազմն ավատված չէ։ Ի՞նչ պետք է անենք մենք, ինչ պետք է անի ժողովուրդը․ պետք է ձևավորենք համազգային դիմադրություն։ Այսօր այստեղից հիմք ենք դնում համազգային դիմադրությունը։ Պետք է ցույց տանք և ապացուցենք, որ Նիկոլը մեր հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ։ Նիկոլը չունի մանդատ երկիրը տանելու նոր զիջումների: Մենք այսօր պետք է արձանագրենք, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի»,- ընդգծեց պատգամավորը։ «Երկրորդ ճակատում մենք պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում: Ցույց տանք դիմադրություն մեր երկիրը քայքայող բոլոր երևույթներին՝ լինի բռնությունների, դատական համակարգի, պետական բյուջեն թալանելու, կրթության, առողջապահության, բանակի, ուժային կառույցների: Բոլոր ոլորտներում պետք է ձևավորենք մեծ ու փոքր դիմադրություն մեր պետության անկումը կանխելու համար»,-հայտարարեց Ի․ Սաղաթելյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
