«Բա մեկը չկա՞ր՝ զանգեիր, ասեիր՝ «գոնե մի դատապարտող բան ասեք պատերազմն սկսողին»․ Ռոբերտ Քոչարյանը փաստեր նշեց
![]() 430 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 20:00 «Այսօր ուզում եմ շեշտել մի քանի փաստ՝ անհերքելի, անժխտելի։ Փաստ առաջին․ այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը բերեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության՝ հրահրեց պատերազմ»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Փաստ երկրորդ՝ այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ այս պատերազմում պարտվելու համար՝ գիտակցաբար, թե ոչ, այլևս կարևոր չէ՝ իր սխալ քայլերով, հիմարություններով»,- ասաց Քոչարյանն ընդգծելով, որ պարտությունն սկսվել է շատ ավելի շուտ, «երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել», քանզի՝ «իրենց պետք էր ոչ թե մարտունակ, այլ՝ իրենց հավատարիմ բանակ»։ Խոսելով երրորդ փաստի մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասաց․ «Ամբողջ 44 օրվա ընթացքում, մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ, լիակատար ձախողում է եղել։ Ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսպիսի բան չի եղել։ Բա մեկը չկա՞ր, որ զանգեիր, ասեիր՝ «գոնե մի դատապարտող բան ասեք պատերազմն սկսողին»․․․, էդ ի՞նչ վիճակում եք հայտնվել, ի՞նչ մեկուսացված վիճակում եք եղել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
