«Սրանց վռնդելո՛ւ ենք՝ կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, և ես ձեր կողքին եմ լինելու»․ Քոչարյան
![]() 346 Երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ., 20:42 «Ի՞նչ ռիսկեր են մեր առջևում՝ կապված Ղարաբաղի հետ։ Շատ է խոսվում դելիմիտացիա և դեմարկացիայի մասին, Զանգեզուրով՝ Սյունիքով, միջանցքի մասին։ Դելիմիտացիան նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի, փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դու, ուղղակի, ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում»,- «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ դա վերջ է դնելու Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ «Սա նշանակում է, որ մնալու է միայն մեկ լուծում՝ Ղարաբաղի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում։ Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Դելիմիտացիան իրականացնելուց հետո, Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ իրավունք՝ ցանկացած պահի, երբ ուզի, Հայաստանը Ղարաբաղին կապող սահմանին դնել իր մաքսային կետը և ամբողջությամբ վերահսկել ամբողջ շարժը, և ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ»,- ասաց Ռ․ Քոչարյանը։ «Պայքարելո՛ւ ենք, սրանց վռնդելո՛ւ ենք՝ կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով, յուրաքանչյուր ճանապարհներով, և ես ձեր կողքին, ձեր առաջ կանգնած եմ լինելու»,- խոսքը եզրափակեց ՀՀ երկրորդ նախագահը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
