Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հերթական կեղծ լուրի պատվերն իջեցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից»․ Հայկ Մարտիրոսյան

«Հերթական կեղծ լուրի պատվերն իջեցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից»․ Հայկ Մարտիրոսյան
506
Երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ., 15:00

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Politik.am-ը մի նյութ է հրապարակել այսօր, որտեղ հերթական կեղծ տեղեկատվությունն է հաղորդում՝ իբրև թե մեր հանրահավաքները ձեռնտու են Փաշինյանին և իբրև թե ոստիկանության 600 քաղաքացիական հագած աշխատողների հրահանգվել է մասնակցել հանրահավաքին, որպեսզի այն մարդաշատ երևա:
Վերջում, որպեսզի այս կայքի հերթական ապատեղեկատվությունը չընդունվի ծիծաղով՝ կայքը մի փոքր հավելում է անում, որ վստահ չէ, որ Բևեռի ղեկավարությունը տեղյակ է իբրև թե փաշինյանական ռեժիմի այդ հորինված և գոյություն չունեցող հրահանգից: Այդ պնդումն արվում է, որովհետև ակնհայտ է և անվիճելի, որ Բևեռն ու Բևեռի ղեկավարությունը նիկոլ փաշինյանի անհաշտ թշնամիներն են և մեղադրել նրանց փաշինյանի հետ գործարքի գնալու մեջ՝ նույնն է՝ ինչ Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներին մեղադրել Կոստանդնուպոլսի հետ դավադրության մեջ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պոլիտիկ.ամ կայքը և ղեկավարությունը բացեիբաց սատարել են և սատարում են Ռոբերտ Քոչարյանին, և դա անում են բավական ինտենսիվ՝ կարելի է շատ պարզ եզրահանգում անել, որ նման հերթական կեղծ լուրի պատվերն իջեցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Նման կասկած ունենալու համար մենք այլ հիմքեր ևս ունենք:
Բոլորը, Հայաստանում գործող բոլոր այն ուժերը, որոնք, ըստ էության, այս կամ այն կերպ Կրեմլի կամ Անկարայի գործակալական կառույցներ են՝ անցել են Բևեռի դեմ հարձակման:
Բևեռը միակն է, որ դեմ է թե՛ նախկիններին և թե՛ ներկաներին: Եվ Բևեռը միակն է, որի դեմ պրոպագանդիստական սև արշավ են վարում բոլոր մյուս քաղաքական ուժերը: Բոլորը:
Որովհետև մենք անկաշառ ենք: Որովհետև մենք միակ իսկապես ազգային ուժն ենք, որովհետև մենք միակն ենք, որ հայ ժողովրդի պրոյեկտն է»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան