«Բոլորն էլ առաջնորդվում են իրենց ռազմավարական շահերով». Հակոբ Բադալյան
![]() 563 Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մենք՝ այսպես ասած հասարակ մահկանացուներս, 44-օրյա պատերազմի իրական ռազմա-քաղաքական մասշտաբներին հասու էինք դառնում ժամանակի հետ, այսպես ասած, միշտ հետին թվով: Մինչդեռ, անկասկած է, որ համաշխարհային ուժային կենտրոնների համար չափազանց պարզ էր, թե ինչ է կատարվելու և ինչ է կատարվում: Բայց չի եղել տեղի ունեցողի հանդեպ ոչ մի գործնական դիմադրություն: Սա չեմ ասում «անարդար աշխարհին» անիծելու համար: Բոլորն էլ առաջնորդվում են իրենց ռազմավարական և տակտիկական շահերով ու նկատառումներով: Իսկ ամբողջ հարցն այն է, որ Արցախի դեմ պատերազմում այդ բոլորը՝ գործնականում բոլոր ուժային կենտրոններն ուղղակի, թե անուղղակի հանգել էին շահերի համադրության մի այնպիսի աստիճանի, որը հնարավոր էր դարձրել տարիներ շարունակ օդում կախված և գետնին մոտեցող պատերազմը: Եթե դրան չի խանգարել ոչ ոք, կնշանակի, որ ոչ ոք չի խանգարել Կովկասում Թուրքիայի և Իսրայելի հաստատմանը՝ Իրանի սահմանին, և Արցախի մնացյալ հատվածում էլ ռուսական հաստատմանը: Եվ այսօր, երբ խոսում ենք այն մասին, թե պետք է Արցախում ռուս խաղաղապահները փոխարինվեն, այսպես ասած, միջազգային խաղաղապահներով, նախ գուցե մի հատ հարց տանք՝ իսկ միջազգային խոշոր խաղացողներից ո՞վ է դա ուզում իրականում: Կրկնեմ, իրականում, գործնականում, այլ ոչ հայտարարությունների մակարդակով, թե բա «սկանդինավյան խաղաղապահներ»: Ընդ որում՝ ուշադրություն է պետք դարձնել, ԱՄՆ նախագահի ընտրության թեկնածուներ Թրամփն ու Բայդենը պատերազմի հարցով ակտիվացան միայն այն ժամանակ, երբ նախընտրական պայքարը Քալիֆորնիայի՝ հայկական ամենահոծ բնակչություն ունեցող նահանգի «սահմանին», որը նաև ունի Ընտրիչների ամենամեծ քվոտան: Սա Ռուսաստան կամ ԱՄՆ սիրելու, ատելու, համակրելու կամ չհամակրելու, երկրպագելու կամ հայհոյելու հարց չէ, սա ինքներս մեզ չխաբելու հարց է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
