Գորիսի փոխքաղաքապետը կալանավորվել է
![]() 294 Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 17:18 Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերին նրան ազատ էր արձակել գրավով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս հայտարարել էի, որ «Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարանները երբեք չեն եղել»։ Այս պնդումը վերաբերում է առհասարակ իրավապահներին: Այս պնդման հերքման դեպքում այսօր հարուցված կլիներ քրեական գործ առնվազն Հայաստանի տարածքների ապօրինի փոփոխման վերաբերյալ: Այս պնդման հերքման դեպքում Գորիսի փոխքաղաքապետը՝ Մենուա Հովսեփյանը չէր կալանավորվի հենց այսօր, հենց այն օրը, երբ Սյունիքի մարզի ճակատագիրը որոշում են ադրբեջանից ու կոնկրետ գործողություններ ձեռնարկում: Հենց այս պնդման հերքման դեպքում՝ դատախազությունը հենց իր նախաձեռնությամբ արդեն հայտարարություն տարածած կլիներ Արարատի մարզում այս իշխանությունների կողմից ընտրողների կամքի վրա ուղղակի միջամտելու, հերթական անգամ վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ...»: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
