«Ադրբեջանցիների մոտ մնացել ա վերջին հաղթաթուղթը՝ հայ գերիները»․ Ա․ Կիվիրյան
![]() 305 Հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ., 21:54 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Ֆակտիշեսկի, գլոբալ առումով ադրբեջանցիների մոտ այդ մաքսակետ դնելուց զատ մնացել ա վերջին հաղթաթուղթը՝ հայ գերիները։ Բա հետո ինչ ա անելու, գլոբալ առումով ոչինչ։ Հա, կարա մեկ-մեկ սահմանին էլ կրակի, բայց ինչքան շատ կրակի, այնքան շատ քարեր են նետվելու ռուսների բոստանը, այնքան Նիկոլը շատ մարդ ա ուղարկելու Երևանում Ռուսական դեսպանատան դեմը Լերմոնտով արտասանելու։ Ղարաբաղի վրա հարձակվել չի կարա, քանի որ դա կնշանակի կրակել ռուս խաղաղապահների վրա ու հրապարակայնորեն սուչիտ անել Մոսկվային, իսկ Սյունիքի հարցում էլ Իրանը Բաքվին բացատրեց այն կարմիր գծերի տեղերը, որոնք անցնել չարժե։ Սյունիք գրավել ցանկացողը, հաստատապես, չէր բերի վերջում երկու մաքսակետ դնի։ Ընդ որում եթե ԱՄՆ-Իրան սպասվելիք պայմանավորվածությունը կայանա, Իրանի երաշխիքներին կավելանան նաև Արևմտյան երաշխիքները, վերջիվերջո Պարսից ծոցից Սև ծով նախագծվող ճանապարհը, եթե անգամ հակառուսական չի, ապա բխում է Արևմուտքի շահերից։ Վրաստանը Արևմուտքի տակ ա, եթե Իրանի հետ էլ լեզու գտնեն, Հայաստանի արևմտամետ դառնալը ժամանակի հարց ա։ Դե կարա լինել հին ժամանակների պես, երբ կար պարսիկների տակ Արևելյան Հայաստան, իսկ Հռոմի տակ Արևմտյան Հայաստան։ Դե հիմա փոքր չափերով էլ Արևելյան Հայաստան Արցախը կարա մնա Ռուսաստանին, իսկ Արևմտյան Հայաստան Երևանը դառնա Արևմուտքի գոտի։ Դե, իհարկե, եթե մինչ այդ Մոսկվան հայերին չքցի Միութենական պայմանագրի տակ...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
