«Համանախագահների հայտարարության մեջ ուշադրության է արժանի երկու հանգամանք». Հակոբ Բադալյան
![]() 271 Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 15:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հաջորդել է Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հետ նրանց հանդիպմանը, հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանք: Նրանք նշում են, որ քննարկվել է նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նկատենք, փաստորեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հարցերը քննարկվում են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Թե ինչ շեշտադրումներով, ինչ առաջնահերթություններով՝ սա էլ մեկ այլ հարց է: Եվ այդ հարցի համատեքստում էլ ուշադրության է արժանի, որ խոսվում է գրեթե բացառապես մարդասիրական խնդիրների լուծումների մասին: Այդ առումով էլ նկատենք, որ այդ ասպեկտը 2020 նոյեմբերի 9-ից հետո շեշտադրում էր Մոսկվան, ասելով, որ պետք է մարդասիրական խնդիրները լուծել, որ ձեւավորվի քաղաքական խնդիրները ավելի հեշտ քննարկելու միջավայր: Այդպիսով հարց է առաջանում, արդյո՞ք համանախագահ երեք երկրները եկել են այն մոտեցումներին, որ «դավանում» էր Մոսկվան: Սա էլ իր հերթին կարող է հարց առաջացնել, թե դրա դիմաց ինչ կարող էր զիջել Մոսկվան և որ հարցում՝ Կովկասում, թե՞ դրանից դուրս: Իհարկե մեկ հայտարարությունը ըստ էության ոչինչ է, գործընթացն է ամեն ինչ և իրավիճակի գնահատումը առավել ստույգ կարող է լինել գործընթացի դինամիկային հետեւելու պարագայում: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
