Թշնամին պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ ադրբեջանական ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքներ է կատարում մեր երկնքով
![]() 874 Երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ., 20:18 «Հետք»-ը գրում է․ «Նոյեմբերի 14-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ զրահատեխնիկա ու հընթացս գրավելով մի քանի մարտական հենակետ ՀՀ տարածքում։ Հայկական կողմն ունի կորուստներ․ զոհերի ու վիրավորների թիվը ՊՆ-ն առայժմ չի հստակեցրել, սակայն հայտնի է, որ ՀՀ ԶՈւ-ից 12 հոգի գերի է ընկել։ Այս ֆոնին թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Մինչև այս պահը որևէ տեղեկություն չկա հայկական կողմից ադրբեջանական ավիաօպերատորի մուտքը Հայաստան արգելելու մասին։ Այսպես՝ նոյեմբերի 14-ից, երբ թշնամին սկսեց ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ՝ ըստ էության, նպատակ ունենալով ուժի կիրառմամբ Լաչինի ու Քելբաջարի շրջաններից միջանցք բացել դեպի Նախիջևան, «AZAL»-ը շարունակել է անխափան թռիչքները մեր երկնքով և ամեն օր կատարել 3-ական չվերթ Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ։ Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ Բաքվից Նախիջևան մեկնելիս և վերադառնալիս ինքնաթիռները յուրաքանչյուր անգամ հատում են ՀՀ օդային տարածքը, ապա կստացվի, որ նոյեմբերի 14-ից մինչ այս պահը «AZAL»-ը 18 անգամ օգտագործել է Հայաստանի երկինքը։ Այսօրվա վերջին չվերթը (համարը՝ J2 256) չնայած, ըստ էության, Նախիջևան-Բաքու հետադարձ ուղղությամբ պիտի լիներ, flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ «AZAL»-ի մարդատար «Airbus A320» ինքնաթիռը Նախիջևանից նախ մեկնել է այլ ուղղությամբ։ 4K-AZ84 ադրբեջանական գրանցումով օդանավը, որն այսօրվա ընթացքում կատարել է «AZAL»-ի Բաքու-Նախիջևան-Բաքու բոլոր թռիչքները, վերջին՝ օրվա ընթացքում 6-րդ թռիչքի ընթացքում flightradar24.com-ի կողմից ֆիքսվել է Սիրիայի տարածքում Երևանի ժամանակով 18։25-ի սահմաններում, իսկ արդեն 19։00-ի կողմերը վայրէջք կատարել Նախիջևանում և այս պահին նորից ուղղություն է վերցրել դեպի Բաքու (տես ստորև)։ Թե ում է տեղափոխում Բաքվից Նախիջևան թռած, ապա Սիրիայի երկնքում հայտնված և հիմա նորից Բաքու վերադարձող ինքնաթիռը կարելի է ենթադրել։ Այս հոդվածի հրապարակման պահին թշնամի երկրի ազգային ավիափոխադրողի օդանավը ՀՀ օդային տարածքում է (տես վերևի նկարում)»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
