«Գնացել եմ, որպեսզի շտապ հանդիպեմ վարչապետին»․ Մհեր Արմենիան դադարեցնում է հացադուլը և մեկնում Սյունիք
![]() 504 Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 14:18 «ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցություն առաջնորդ Մհեր Մեսրոպյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, վատ դիվանագիտության և թշնամու սանձարձակ վարքագծի դրսևորման արդյունքում երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով, փաստացի վտանգված է հայ-ադրբեջանական սահմանը՝ հատկապես Սյունիքը։ Բոլորը տեղյակ են, որ ես գտնվում եմ հացադուլի մեջ, որին ըստ էության բացի ոստիկանությունից չի արձագանքել ոչ մի պատկան մարմին՝ հանձինս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Առողջապահության նախարարության։ Եվ քանի որ մենք չենք վստահում պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես հակառակորդի գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակի մասով, հիմք ընդունելով 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարության «հաղթելու» վերաբերյալ տրված հաղորդագրությանը՝ փաստացի թաքցնելով զոհերի, գերիների և վիրավորների իրական թիվը և սահմանագծի իրավիճակը և «ժողովրդի մեջքի հետևում»՝ Նիկոլ Փաշինյանի որևէ փաստաթղթի ստորագրման բացառումը, ինչի լրիվ հակառակ պատկերին ականատես եղանք 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմամբ, որոշում եմ կայացրել մեկնել Սյունիք և ինքս տեղեկանալ այնտեղ տիրող իրավիճակին։ Ցանկանում եմ հայտնել, որ չնայած իմ բազմաթիվ հորդորների Առողջապահության նախարարությունից ինձ ոչ մեկ չայցելեց և իմ առողջական վիճակի մասին չտվեց մասնագիտական տեղեկություն, և զգալով, որ 7-օրյա հացադուլից հետո հնարավոր է ճանապարհին առաջանան խնդիրներ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որոշում եմ կայացրել դադարեցնել հացադուլը և մեկնել Սյունիք։ ![]() Աղբյուրը` «ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցություն |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52

