«Վարչապետի խոսքերը կարող են օգտագործվել մեր դեմ». Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»
![]() 526 Շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ., 09:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ եթե ցանկություն կար պարզելու տղաների՝ գերի ընկնելու հանգամանքը, ապա դա պետք էր անել մեկ տարվա ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ հայատարել էր. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել, պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»։ Մեզ հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր շատ գերիներ ունենք ու չգիտենք՝ ինչ պայմաններում են նրանք գերվարվել։ «Գուցե կան ենթադրություններ, վերլուծություններ, բայց իրավական հիմնավորում, փաստարկված ապացույցներ չունենք։ Հետևաբար այն, ինչ խոսվում է, պետք էր քննել ու դասեր քաղել դրանից»: Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին գերվարված տղաներին ու հեռակա ակնարկներին, թե գերիներն են մեղավոր, որ գերի են ընկել, ապա պատգամավորը շեշտեց․ «Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Դա նշանակում է, որ եթե ՀՀ տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, ապա տղաները ոչ թե գերեվարված, այլ առևանգված են, որովհետև նրանց եկել ու առևանգել են ՀՀ տարածքից։ Դա քրեական հանցագործություն է, ու ադրբաջանական կողմը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Հետևաբար պետք է քննել առևանգվելու վարկածը, ինչը, միջազգային բոլոր նորմերով ու կարգավորումներով, քրեական հանցանք է»։ Ըստ Թագուհի Թովմասյանի՝ երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը հետագայում մեզ համար դժվարություններ կարող է առաջացնել միջազգային հարթակներում։ Ինքն, օրինակ, որպես Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բազմաթիվ նամակներ է գրել միջազգային գործընկերներին՝ ահազանգելով, որ մեր քաղաքացիներին առևանգել են, ներխուժել են ՀՀ տարածք: Ստացվում է՝ միջազգային գործընկերները կարող են վարչապետի խոսքերը մեջբերել ու այդ նամակներն անպատասխան թողնել։ Բացի այդ, վարչապետի վերոնշյալ հայտարարությունը, մեր զրուցակցի կարծիքով, մեր դեմ նաև միջազգային դատարանները կարող են օգտագործել, ինչը երկարաժամկետ պայքարի բոլոր ձևերը կսպառի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
