Հայաստանի և Իրանի արտգործնախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր իրանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն՝ հավելելով, որ այսօր Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։
«Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
Կարևորվել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։

«Այսօր Հայաստանի ժողովրդի հետ նշում ենք Հանրապետության օրը». ՀՀ-ում ՄԹ դեսպանատուն
016:12
«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի
3216:05
«Այլ երկրների ֆինանավորմամբ հայրենասիրություն խաղալը անպատիժ չի մնալու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2915:54
«Սամվել Կարապետյանն այս պայքարը չի արել, որ հաղթանակը տա ուրիշին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4715:12
«Եթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի». Լավրով
7615:11
«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, գնացել է գործարքի»․ Լևոն Զուրաբյան
5514:54
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»․ Ռուբիո
9714:45
«Այս ամենի նպատակը Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է TRIPP-ի միջոցով»․ Սուրեն Սարգսյան
5813:36