«Նիկոլն ու ՔՊ-ն խիստ շահեկան դիրքերում են` պարտադրված Սահմանադրությունը «սղացնելու» համար»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն ու երկու նախագահները
հիրավի, Նիկոլն ու ՔՊ-ն խիստ շահեկան դիրքերում են՝ պարտադրված Սահմանադրությունը սղացնելու համար: Դրա համար Նիկոլն ու նրան խաղացնողներն ունեն՝
• Գրքերի գողության մեջ կասկածվող Սահմանադրական դատարանի նախագահ
• Ձայներ գողանալու մեջ կասկածվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
• Հոգիներ գողանալու պահով մնացել է, որ Նիկոլն անձամբ 6 հոգի գողանա ԱԺ ընդդիմությունից
Բայց դե գլխավոր հարցը մնում է անպատասխան. էդ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում ե՞րբ է գործել, կամ ո՞ւմ համար է մայր օրենք հանդիսացել, որ հիմա ինչ-որ նշանակություն ունենա:
Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարան կոչվածը ընդամենը հանցավոր ու հանցածին պետական համակարգը պահելու ու վերարտադրելու համար է: Այդ համակարգն է, որ ոչ մի կերպ չի թոթափվում ու շարունակում է աշխատել ու գոյություն պահպանել հանցավոր ռեժիմով: Դրա լավագույն վկայությունը դատաիրավական համակարգ կոչվածն է, որտեղ բոլոր գործողությունների մեկնակետում հանցավոր մտայնությունն է: Ու վերջում էդ համակարգը փորելու է իր գերեզմանը՝ լայն բացելով նոր ցեղասպանության դուռը:
Դրա լավագույն վկայությունը Նիկոլի ու ՔՊ-ի գործակալական բանդայի մասնակցությամբ 2018 թ. գարնանը բեմադրված խիստ սահմանադրական «թավշյա մեյմունությունն» ու իշխանության հանձման օպերացիան էր, որն այնքան է տպավորել աշխարհի առաջնորդներին, որ նոր ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին պարտադրում են նոր զիջումների գնալ՝ ցեղասպանություն իրագործած կողմի շահերը սպասարկելով»:

«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան
4918:06
«Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո
10617:43
«ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ
14117:25
«Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան
5817:12
«Օտարների ողջույններն ավելի են ընդգծում, որ այդ տեքստն ունի օտար ձեռագիր»․ Շիրազ Մանուկյան
6717:06
«Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է վերածվել մրցակիցներին ընտրություններից առաջ չեզոքացնելու գործիքի»․ Արմեն Եղիազարյան
6016:54
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան
7116:42
«Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան
6216:36