«Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը:
Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո, Ճապոնիան հայտնվեց ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների փաստացի օկուպացիայի ներքո: Օկուպացիոն վարչակազմը պահանջեց մշակել Ճապոնիայի նոր Սահմանադրություն։ Դաշնակից պետությունները պահանջում էին, որ Սահմանադրությամբ ամրագրվի Ճապոնիայի՝ պատերազմ վարելու նպատակով, զինված ուժերից հրաժարվելու սկզբունքը: Ըստ էության, Ճապոնիայից պահանջվում էր հրաժարվել սեփական բանակ ունենալու իրավունքից:
Սկզբից Ճապոնիայի օրվա իշխանությունը փորձեց ինքնուրույն մշակել Սահմանադրության նախագիծ, որը, սակայն, մերժվեց ԱՄՆ-ի կողմից։ Այնուհետև, տեղի ունեցավ նախկինում չլսված իրադարձություն՝ նոնսենս: 1946 թվականի փետրվարին պաշտոնական Վաշինգտոնն ամերիկացի զինվորականներից և քաղաքացիական մասնագետներից խումբ ձևավորեց և վերջինիս հանձնարարեց Ճապոնիայի նոր Սահմանադրություն գրել: Ընդ որում, Սահմանադրություն գրելու համար խմբին մեկ շաբաթ ժամանակ տրվեց:
Անցել է 80 տարի: Ճապոնիայի այդ Սահմանադրությունը մինչ օրս գործում է և անընդհատ քննարկումների և բողոքների առիթ է հանդիսանում:
Այլևս գաղտնիք չէ, որ Նոր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումն Ադրբեջանի պահանջն է: Հայաստանի օրվա իշխանությունը հանրությանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծ: Իսկ ո՞վ ասաց, որ այն այնպես, ինչպես Ճապոնիայի դեպքում, չի պատրաստվել օտարերկրյա զինվորականների և քաղաքացիական անձանց խմբի կողմից ընդամենը մեկ շաբաթում: Եվ, այս պարագայում, կարևոր չէ լա՞վն է Սահմանադրությունը, թե՞ վատը:
Խնդիրն այլ է: Կարելի՞ է արդյոք Սահմանադրությունը համարել ազգային, եթե դրա ընդունման պահանջն աներկբա հնչել է, իսկ նախնական նախագիծը ենթադրաբար մշակվել է օտարերկրյա պետության իշխանության ներկայացուցիչների կողմից»։

«Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը»․ Կարեն Հեքիմյան
2419:06
«Սահմանադրության խնդրահարույց դրույթները մնացել են անփոփոխ»․ Զառա Հովհաննիսյան
5718:30
«Որևէ ընդդիմադիր պատգամավոր այդ չարաբաստիկ ձայնը տալու համար կասկածի հիմք չի տվել»․ Վարազդատ Հարությունյան
5718:12
«Նիկոլն ու ՔՊ-ն խիստ շահեկան դիրքերում են՝ պարտադրված Սահմանադրությունը «սղացնելու» համար»․ Հայկ Դեմոյան
6718:00
«Տպավորություն է՝ սա Նիկոլ Փաշինյանի հոդվածն է երկրի գլխավոր օրենքի մասին»․ Սուրեն Սահակյան
6717:24
«Սա մանկուրտացման Սահմանադրություն է»․ Արմեն Հովասափյան
6817:12
«Նոր Սահմանադրության նախագիծը Հայաստանը դարձնում է էլ ավելի սուպերվարչապետական»․ Արմեն Եղիազարյան
7317:06
«Չեմ կարդացել․ ասում են՝ չի կարելի»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7717:00