Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սա մանկուրտացման Սահմանադրություն է»․ Արմեն Հովասափյան

«Սա մանկուրտացման Սահմանադրություն է»․ Արմեն Հովասափյան
31
Այսօր, 17:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ ուրեմն… Նիկոլական ողջ թիմը՝ այդ թվում անձամբ ինքը, տևական ժամանակ մի թեզ էր շահարկում, թե՝ «ընդդիմադիրներն արհեստականորեն խոսում ու քննադատում են Սահմանադրության տեքստը, այնինչ դա չեն կարդացել։ Լավ, եթե չեք կարդացել, ինչի՞ հետ համաձայն չեք ու ինչի՞ եք դեմ»։ Հետո էլ հավելում, բա՝ «սպասեք, հրապարակենք, նոր կարծիք ասեք»:
Հիմա ասեմ՝ ինչին եմ դեմ։ Դեմ եմ, որ ՀՀ մայր օրենքում ոչ մի տառ գրված չէ Ցեղասպանության մասին, հասկանում եք՝ մեր ամբողջ պատմական ողբերգությունը դատապարտող ոչ մի վանկ էս անհայրենիքները չեն գրել՝ ապացուցելով, որ թքած ունեն, մենակ, թե թուրքը չնեղանա, աղան կբարկանա՝ սիրուն չի լինի: Էդքան հավաքական մրոտած խզբզանքը գրել եք ու մի անգամ չեք օգտագործել «հայրենիք», «ազգ», «համազգային» տերմինները, զրո ակնարկ չկա ապագայի նպատակների ու երազանքների մասին։ Դեմ եմ, որ Հայաստանում մեկ տարի ապրած այլազգին որոշի այս ազգի ճակատագիրը և մասնակցի ընտրություններին։
Նիկոլ, սա մանկուրտացման Սահմանադրություն է։ Դու այս փաթեթով մեզ բոլորիս, ու առաջին հերթին՝ գալիք սերնդին, դարձնում ես հիշողությունից զուրկ մի զանգված, որպեսզի քո թաքուն երազանքները, որոնք քո առաջ դրել են դրսի տերերդ, գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի կոչես։
Դեմ եմ, որ լղոզված դրույթը, թե «կուսակցությունը, որը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում, կկասեցվի», կյանքի կոչվի, քանի որ դու այս դրույթով կարող ես քո քմահաճույքով ինչ ուզես՝ անել։ Դեմ եմ, որ քո գրպանում ծվարած դատավորներին WhatsApp-ով հանձնարարություն տաս ու լիքը հայրենասեր ու հայրենատեր մարդկանց զրկես ՀՀ քաղաքացիությունից։ Ու նմանօրինակ բազմաթիվ այլ հակազգային ու հակահայկական դրույթների համար եմ դեմ քո ալիևյան այդ բարաթին։
Ի վերջո, այս Սահմանադրության նախագծով Նիկոլը փորձում է իրավական տեսք տալ մի քաղաքական ծրագրի, որի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունից, ազգային ինքնությունից և պետականության հիմնարար պատկերացումներից հրաժարումն է։ Նա ուզում է, որ վաղվա Հայաստանը չունենա անցյալի հետ կապ, ազգային նպատակներ և սեփական ճակատագիրը որոշելու կամք։ Իսկ այս ամենը փաթեթավորել են Սահմանադրության անվան տակ և փորձում են պարտադրել ժողովրդին»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան