Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան

«Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան
14
Այսօր, 15:24

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան նշելու մասին տեղեկատվությունը ինձ ստիպում է մի բան ասել:
Իմ կարծիքով, մեր անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում պարզապես անգրագիտություն է դրսևորում, ընդ որում, դա արել է միշտ: Մարդու ծննդավայրն անձնագրում նշելուց պետք է նշվի ոչ թե այդ վայրի ներկայիս կարգավիճակը, այլ այն կարգավիճակը, որն այդ վայրը ունեցել է կոնկրետ մարդու ծննդյան պահին: Այսինքն՝ 1991թ. առաջ ծնվածներիս ծննդավայրը դա ոչ Հայաստանն է, ոչ էլ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը և այլն: Դա Խորհրդային Միությունն է, հետևաբար ծննդավայր նշվում է՝ ԽՍՀՄ և վերջ: Օրինակ՝ Հնդկաստանում 1947թ. առաջ ծնվածների ծննդավայրը նշվում է ՝ Բրիտանական Կայսրություն: Նույնը պետք է անել նաև արցախցիների դեպքում՝ պետք է նշվի կամ ԽՍՀՄ կամ 1991թ. հետո ծնվածներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /անկախ ճանաչված լինել չլինելու հանգամանքից, այդ պետությունը փաստացի գոյություն է ունեցել/: Այս առիթով տարիներ առաջ մի գրառում էի արել, որ իմ լուսահոգի տատիկին, ով ծնվել էր 1913թ. Ոսկանապատ գյուղում, 2001թ. անձնագիր տալիս որպես ծննդավայր նշել էին Ադրբեջան: Հերիք չի ՀՀ պետական մարմինը փաստորեն ընդունել էր, որ 1913թ. գոյություն է ունեցել Ադրբեջան, իմ խնդրանքին որպես ծննդավայր Ռուսական Կայսրություն նշելու մասին, պատասխանել են, որ նման պետություն իրենց համակարգչային ծրագիրը չի ճանաչում: Այսինքն՝ 1913թ. Ադրբեջան ճանաչում է, իսկ կակոյ-նիբուդ «խուժան» Ռուսական Կայսրություն չի ճանաչում:
Կարծում եմ՝ շուտով բոլորիս ծննդավայր կսկսեն նշել «Արևմտյան Ադրբեջան» ու դրանով սաղ թեման կփակեն»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան