«Սա հոդված է այն մասին, թե իբր Խոր Վիրապը հնագույն «ադրբեջանական» ժառանգություն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը՝ իր չունեցածի հանդեպ
Այս լուսանկարը Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքից է։ Սա հոդված է այն մասին, թե իբր Խոր Վիրապը հնագույն «ադրբեջանական» ժառանգություն է։ Նրանք Խոր Վիրապի նկարում սիրում են ունենալ նաև Արարատի պատկերը։ Այս հոդվածը հրապարակվել է ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալիքբերլիի կողմից, ով Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր առաջ մղող «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարն է։ Սա վերջին չորս ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական գործակալության կողմից ՀՀ-ի դեմ զավթողական բովանդակությամբ հրապարակված 124 հոդվածներից ընդամենը մեկն է։ Այդ հոդվածներից մեկ ուրիշում նույն ադրբեջանցի պատգամավորը ասում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ պայմանը «Արևմտյան Ադրբեջանից» փախստականների վերադարձն է իրենց նախնիների հայրենիք։ Այդ վերադարձի չիրականացումը նշանակում է, որ Հայաստանը անկեղծ չէ խաղաղության հարցում և մտադիր է տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմի մեջ»։
Ստացվում է, որ պետական մակարդակով ՀՀ-ի դեմ առաջ է մղվում հստակ զավթողական օրակարգ, այն քարոզվում է երկրի ղեկավարի և պատգամավորների կողմից, աջակցություն է ստանում պետական լրատվամիջոցներով և ֆինանսավորվում պետության կողմից։ Վերջին չորս տարվա ընթացքում միակ բանը, որն Ալիևը դրել է ինստիտուցիոնալ հենքի վրա, դա ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն է, որը զուգահեռվում է հայ ժողովրդի դեմ ատելության քարոզով։
Իսկ մեր իշխանական ստախոսները կոծկում են այս վտանգավոր իրականությունը։ Չէ՞ որ բարդ է խոստովանել, որ հենց Արցախի հարցում իրենց քաղաքականությունն է հանգեցրել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը։ Բարդ է ստել, երբ գիտես ճշմարտությունը։ Դրա համար նրանք անտեսում են ճշմարտությունը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ստել ու հեքիաթներ պատմել Սահմանադրության, անկախության, ինքնիշխանության և Ալիևի խաղաղասիրական քաղաքականության մասին․․․»։

«Հաջողություն ենք մաղթում Հայաստանի կառավարությանը՝ սահմանադրական բարեփոխումների գործում». Կոբախիձե
2515:55
«Մոսկվան դեռ չի հասկանում ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպայի դերը»․ Պեսկով
5015:37
«Չորս տարի շարունակ որևէ ընդդիմադիր գործիչ այս հարցով ՔՊ-ին անհանգստություն չպատճառեց»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5215:30
«Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան
5115:24
«Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today-ին, ինձ, Hayeli.am-ին»․ Սևակ Հակոբյան
5815:12
«Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան
5315:06
Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել (տեսանյութ)
5615:00
«Ես սիրով կախել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարն իմ սենյակում». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
7214:48