Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ՌԴ-ն պատերազմում ունի 700 հազար զոհված և անհետ կորած»․ հետազոտություն

«ՌԴ-ն պատերազմում ունի 700 հազար զոհված և անհետ կորած»․ հետազոտություն
25
Այսօր, 17:43

2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում ռուսական կողմն Ուկրաինայի պատերազմում կորցրել է առնվազն 490 հազար զինծառայողի։ Եթե հաշվի առնվեն նաև անհետ կորածները՝ խոսքը կարող է վերաբերել ավելի քան 700 հազար մարդու։ Այս մասին հայտնել են «Медуза» и «Медиазона» պարբերականները՝ հղում կատարելով «Բելառուսի կիբերպարտիզաններ»-ի և Silent Crow-ի կողմից կոտրված Ռոսստատ-ի տվյալներին, որոնք լրագրողները ստուգել և հաստատել են։

Միևնույն ժամանակ, The Insider պարբերականին հաջողվել է պարզել ավելի քան 370 հազար զոհվածի ինքնությունը։

Նշվում է, որ եթե կորուստները գնահատվեն 480-500 հազար, ապա խոսքը միջինում օրական 280-300 զոհի մասին է։

Ռուսաստանի Դաշնային պետական վիճակագրական ծառայության (Ռոսստատ) կայքը կոտրվել է նոյեմբերի 1-ի գիշերը։ Հաքերները հայտարարել են, որ հասանելիություն են ստացել, մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին և Ռոսստատի տվյալների բազային, որոնք պարունակում են վիճակագրական, տնտեսական, անձնական տվյալներ և մարդահամարների նյութեր։ Silent Crow խմբի հաղորդմամբ՝ Ռոսստատի տեղեկատվական համակարգերում գտնվելու ընթացքում կիբերհարձակման հեղինակները ստացել են շուրջ 23 տերաբայթ տեղեկատվություն։