«Վաղը 26.11.2021 է. հայոց պատմության ամենածանր օրերը վճռող օրերից հերթականը». Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Վաղն արդեն 26.11.2021թ. է։
Շատերի համար ոչինչ չասող հերթական օր է, բայց ինձ համար կարող է լինել հայոց պատմության ամենածանր օրերը վճռող օրերից հերթականը։
Երկրի վարչապետը հանդիպում է՝ իր համար ընդունելի փաստաթղթի շուրջ համաձայնության գալու։ Փաստաթուղթ, որը կդառնա Տավուշի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի, ինչպես նաև Արցախի պատմության մահախոսական։
Նստեք ու կեղծ լուրեր տարածեք, նստեք ու այլոց քայլերը սևացրեք, բայց ես նստել չեմ կարող, քանի որ ես չեմ ուզում վաղը ամաչել ձեր երեխաների աչքերի մեջ նայելուց։ Ես ապրելու եմ այս երկրում, որն իմ հայրենիքն է, ես միշտ այցելելու եմ Եռաբլուր ու խունկ ծխեցնեմ այնտեղ, ես թույլ չեմ տա թուրքին, որը քայլում է մեր զոհերի արյան վրա, հիմա էլ քայլի ու անագի նրանց շիրիմները։
Ասում եք ի՞նչ անենք։ Ես էլ էի նույն հարցը տալիս ինձ, գտա մի պատասխան և գործում եմ, գուցե սխալ է, բայց փորձում եմ չլինել հարմարվող, գուցե ավելի ճիշտ քայլ կա, ապա պատրաստ եմ լսել, իմանալ և գործել։ Եթե ավելի լավ տարբերակ չունեք, ապա միացեք և պայքարեք և ոչ թե սևացրեք կեղծ պիտակներով։
Ինչո՞ւ չեմ միանում այս կամ այն ուժին, որովհետև ես երբեք որևէ երկրի դրոշ չեմ ծածանելու. ունեմ մեկ դրոշ և դա եռագույնն է։
Ինչո՞ւ չեմ գնում սահման, իսկ կա որևէ մեկը այդ ասողներից, ով իմ չափ սահմանում է լինում և սահմանապահի կողքին։
Ինչո՞ւ չեմ գնում Արցախ, իսկ կա որևէ մեկը, ով իմ չափ Արցախում է լինում կամ արցախցու կողքին։
Երբ այս հարցերի պատասխանը տաք, հարգելի նստածներ, գուցե միասին էլ գնանք, թե Հրապարակ, թե սահման և թե Արցախ...
Բարի լույս.....»:

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին
3314:00
«Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3613:48
«Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ»․ Հայկ Խանումյան
5413:30
«Հաց ուտելու եմ շտապում, կներեք»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
4913:18
«Սա ինքնախոստովանական ցուցմունք է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5112:42
«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
7511:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
7509:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8009:42