«Ասացի՝ նախագահն իր այդ խաբեությամբ Ձեզ և վանքի հոգևորականներին գերի է հանձնելու». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ և Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսին նվաստս լուսանկարել է Դադիվանքում՝ հենց Քարվաճառի հանձնման «արարողության» երեկոյան, նոյեմբերի 14-ին։
Դեռ խոսք չկար Քարվաճառի հանձնումը 10-օրով հետաձգելու մասին. Դադիվանքում, Քարվաճառի ողջ շրջանում իսկական գաղթ էր...
Ստորացուցիչ գաղթ...
Դատարկելով իր պաշտելի Դադիվանքը՝ Տեր Հովհաննեսը վերջին ժամերն էր ապրում, տագնապած հոգով ու խռովված դեմքով այս ու այն կողմ քայլում, ինչ-որ հույս որոնում, և հանկարծ... հեռախոսազանգ։
-Ալո, լսում եմ, պարոն նախագահ... իսկապե՞ս, շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ...
Մեր հարցական հայացքին Տեր Հովհաննեսը, փորձելով դեմքին ժպիտ հաղորդել, մեզ հայտնեց հետևյալը.
-Արցախի նախագահը հենց նոր ինձ հայտնեց, որ Դադիվանքը չի հանձնվելու։
-Տեր Հովհաննես, բայց ի՞նչ հիմնավորումով է Ձեզ վստահեցնում Արայիկ Հարությունյանը, ֊ կատաղությունս զսպելով հարցրեցի ես։
-Դե, նախագահն ասաց՝ ամբողջ աշխարհը գիտի, որ Դադիվանքը հայերինս է...
-Եվ այդքա՞նը, ամբողջ վանքը դատարկելուց, շրջանը դավաճանաբար հանձնելուց, ժամեր հետո ադրբեջանական զորքերի ժամանելուց հետո դեռ հավատու՞մ եք նրան...
-Ես միևնույն է՝ մնալու եմ, ես ոչ լի տեղ չեմ հեռանալու...
-Նախագահն իր այդ խաբեությամբ Ձեզ և վանքի հոգևորականներին պարզապես գերի է հանձնելու, զգույշ եղեք, Տե'ր Հովհաննես...
Բոլորս դուրս եկանք վանքի բակ, իջավ ծանր երեկոն, մութը թանձրացավ, մթան մեջ երևացին կրակի թեժ լեզուները. դադիվանքցիք վերադարձել էին վերջին անգամ՝ կրակի տալու իրենց օջախները...
Ուղիղ տասը օր անց՝ ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 25-ին, դավաճանությամբ ընկավ Հայոց միջնաբերդը։
Բնականաբար, հանձնվեց նաև Դադիվանքը։
Հ.Գ. Տեսնես ինչո՞ւ աշխարհը չլսեց Արցախի թիվ մեկ ծաղրածուին և նրա հեռախոսազանգը վերածեց դավաճանի հերթական ստոր խաբեության»:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
2600:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
53Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
68Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
75Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
69Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
74Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
77Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
87Երեկ, 18:21