ԱՄՆ-ից ժամանած՝ յոգայի ճանաչված մասնագետին կողոպտել են
![]() 354 Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 23:30 Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով: Գ. Վարդանյանի հարազատը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում: Մոտավորապես ժամը 20:30-ից 21:30-ն ընկած ժանանակահատվածում ֆեդերացիայում գողացել են Գևորգի ուսապարկը, որի մեջ եղել են իր և ընտանիքի ոսկյա զարդերը, 2 տղամարդու և կանացի մատանիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Գողը կամ գողերը Գևորգից գողացել են նաև նրա աղջկա ՀՀ անձնագիրը, Կոտայքի մարզի Գառնի գյուղում նրա կողմից նոր գնված տան սեփականության վկայականն ու կադաստրի թղթերը: Ուսապարկում եղել է նաև 1000 ԱՄՆ դոլար և այլ անձնական իրեր: Կատարվածից կարճ ժամանակ՝ մոտ 5-10 րոպե անց, Գևորգը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին: «Ոստիկանության կենտրոնական բաժնում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Գևորգին համարել են որպես տուժող ու այդքանով կարծես կենտրոնի ոստիկանները համարել են իրենց գործն ավարտված, մինչդեռ նրանց հուշել, իսկ հետո խնդրել ենք, որ այդ հատվածներում կան տեսախցիկներ: Եթե կարճ ժամանակում տեսախցիների վերծանումները վերցնեն, համոզված ենք, որ գողը կամ գողերը կհայտնաբերվեն: Սակայն մինչև օրս տեղեկություն չունենք, թե արդյոք վերցվել են վերծանումները, թե ոչ: Դեպքից վիրավորված՝ Գևորգը նոյեմբերի 26-ի լուսաբացին մեկնել է ԱՄՆ»,- ասում է նա: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են: |
Խոշոր հրդեհ՝ Երևանում
10500:13Թբիլիսիում հինգհարկանի շենք է փլուզվել
205Երեկ, 22:00Տուլայի մարզում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել
413Երեկ, 16:05Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
22313.07.2025, 21:42Իսրայելական հարվածից Գազայում ջրի հերթ կանգնած երեխաներ են սպանվել
39113.07.2025, 18:02Արարատի մարզում մի քանի ժամ է՝ որոնում են անհետ կորած 4 տարեկան աղջնակին
47313.07.2025, 17:00Թենեսիում շրջանավարտների միջոցառման ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ)
54213.07.2025, 14:10Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի (տեսանյութ)
44113.07.2025, 13:16