«Զինվորական հագուստով տնից մտնում են ուղիղ եթեր». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Ամենաուժեղ կռվողներն ամենահամեստն են. վերջին պատերազմից հետո շարունակաբար հանդիպում եմ պատերազմին մասնակցած մեր հերոս տղաներին։ Նրանք հիմնականում չափազանց համեստ ու քչախոս մարդիկ են, սակայն հետաքրքրվելով՝ պարզում ես, որ նրանցից յուրաքանչյուրը թշնամական մի քանի տանկ, ԱԹՍ-ներ և այլ տեխնիկա, թշնամու առնվազն մի քանի տասնյակ զինվոր ոչնչացրած և այլ հերոսություններ գործած զինվորականներ են, ովքեր շատ համեստ են ու զուսպ։
Մտնելով սոցիալական ցանցի զուգահեռ իրականություն՝ ավելի ու ավելի հաճախ եմ տեսնում զինվորական համազգեստով ուղիղ եթեր մտնող տղաների, ովքեր տանը նստած հագնում են զինվորական համազգեստը, հիմնականում չեն սափրվում և մտնում ուղիղ եթեր ասելով՝ «լսեք ինչ եմ ասում», «մենք դա թույլ չենք տա», «մենք այսպես կանենք, մենք այնպես կանենք ․․․» և նման այլ արտահայտություններ։ Իրականում անհասկանալի է, թե այդ մարդիկ ովքեր են, ի՞նչ ներդրում ունեն անցած պատերազմում կամ բանակաշինության գործում, ի՞նչ թույլ չեն տա, ինչո՞ւ թույլ չեն տա, իսկ եթե թույլ չտալու էլ բան կար, արդեն այնքան բան են թույլ տվել, որ մարդ չգիտի ի՞նչ մտածի...
Մի քիչ զուսպ եղեք և զինվորական համազգեստին պատկառանքով վերաբերվեք։ Կա՛մ համազգեստը հանեք, տանը մի տեղ պահեք, կա՛մ եթե հագել եք, ուրեմն՝ պետք է համապատասխան ստորաբաժանման կազմում առաջադրանք կատարելիս լինեք, այլ ոչ թե տանից բազմոցին նստած ուղիղ եթեր մտնեք։
Սա անընդունելի վարք է. նման գործողությունները միայն բացասաբար են ազդում զինվորական համազգեստի նկատմամբ հասարակության հարգանքի ու ընկալման վրա՝ արժեզրկելով նաև այդ համազգեստը կրողին։
Համազգեստ հագնելը չպետք է ուղիղ եթեր մտնելու ցանկություն առաջացնի, այլ միայն ակնածանք դրա նշանակության և այն պատվով կրած ու կրող անձանց հանդեպ թե՛ այն հագնողի, թե՛ այն տեսնողների մոտ»։

««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
6600:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
61Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
82Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
121Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
71Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
67Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
63Երեկ, 21:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
65Երեկ, 21:30