«Ադրբեջանցիների հետ «համակեցությունից» խոսողներն ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը». Տ. Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են»,- հաղորդում է Արցախի ԱԱԾ–ն:
Սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող բնաջնջման ու հայատյացության քաղաքականության հետևանք է: Արդեն երրորդ քաղաքացիական անձն է սպանվում Արցախում հրադադարի հաստատումից ի վեր: Ալիևը միջազգային հանրության համար կշարունակի «խաղաղության» իր կեղծ քարոզը, իսկ Ադրբեջանի ներսում հայ ժողովրդի նկատմամբ կքարոզի ատելություն, թշնամանք և կիրականացնի ահաբեկչական քաղաքականություն: Դրան համարժեք պատրաստվելու համար պետք է համառ դիվանագիտական աշխատանք տանել, զինվել, ուժեղանալ և ոչ թե «դանթել» թվացյալ խաղաղության մեջ, իսկ հետո իրավիճակից դուրս գալու համար այլ մեղավորներ փնտրել: Այսքանից հետո մեզ մոտ կգտնվեն մարդիկ, որ կխոսեն ադրբեջանցիների հետ «համակեցությունից», այդ մարդիկ ուղղակի կողմ են արցախահայության բնաջնջմանը, այլ բնութագրում ես չունեմ նման քարոզ իրականացնողների վերաբերյալ»:

«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
2616:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
5915:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
14315:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
6114:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
7114:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
8813:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
8711:30