«Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն ունի»․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գրառումը. «Կարևորելով կամավորության ինստիտուտի և կամավոր աշխատանքի արժեքը՝ դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր։
Մեզանում, ցավոք, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Այս ուղղությամբ Հայաստանում քայլեր իրականացվում են դեռ 2000-ականների սկզբից, որոնք, սակայն, առայժմ չեն հանգեցրել շոշափելի արդյունքի։
Ընդգծելով կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նշեմ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմ արդեն իսկ ներկայացվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերջինիս ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, կհստակեցվեն ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները:
Սրանով մենք կստեղծենք համապատասխան հիմքեր՝ հարթելու կամավոր աշխատանքներում ներգրավվելու գործընթացքում առկա խոչընդոտներն ու կամավորության ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ առաջընթացի»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
6501:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
6900:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
7000:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
69Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
113Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
62Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
72Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
78Երեկ, 22:00