«ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել». Անի Սամսոնյան
![]() 328 Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 13:18 Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ՏԻՄ ընտրությունները և գոհունակությամբ փաստել, որ իրենց վաղեմի երազանքն իրագործվել է: Քանի որ կային ժամանակներ, որ մենք՝ որպես դաշնակիցներ, միասին էինք քննարկում որոշ երազանքներ, պետք է նշեմ հետևալը. - ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը երազանք չի կարող լինել: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ անտարբեր են և հիասթափված, սպասում են հարմար առիթի երկրից հեռանալու համար: - Նախկին՝ կլանային, ցուցակագրելու, ընտրողներին նյութական խոստումներ տալու, վախի մթնոլորտ ձևավորելու և այլ բարքերի շարունակությունը հեղափոխությունից հետո երազանք չի կարող լինել: Դուք պետք է փոխեիք վիճակը և ոչ թե վիճակը հարմարեցնեիք ձեզ: - Հին հանրապետական տեղական իշխանիկերին (ինչպես դուք եք նրանց անվանում) թավշյա քաղաքապետեր վերարտադրելը երազանք լինել չէր կարող: Նոր և կարող մարդիկ պարզապես զզված են քաղաքական այս միջավայրից և փոփոխություններ բերելու մոտիվացիա պարզապես չունեն: - Եվ հին կանոններով՝ բայց հեղափոխական ծածկոցի տակ ընտրություններին ձայն հավաքելը երազանք լինել չի կարող: Ինչպես ասել ենք մի օր ԱԺ-ում, հիմա էլ ասեմ՝ դուք սովորական իշխանություն եք, ընդամենը... Պարո՛ն Փաշինյան, ոչ թե իրագործվել է Ձեր երազանքը, այլ տեղական մակարդակում մարդիկ չեն ուզում տեսնել ձեր դիլետանտներին և մեծախոսներին: Մարդիկ պատրաստ են հանդուրժել Ձեր անհրապույր կառավարությունը, բայց տեղական մակարդակներում ձեզ մերժում են, որովհետև հասկացել են, որ ձեր թիմի անդամներին մի քիչ իշխանություն ես տալիս, նախկիններից վատն են դառնում: Եվ հիմա հարց՝ Ձեր բոլո՞ր երազանքներն են դեգրադացիա և տխուր վիճակներ ենթադրում: Մտածեք այդ մասին»: Աղբյուրը` Անի Սամսոնյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
