«Հայտարարե՛ք օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը»». Ալիևն սպառնում է Հայաստանին նոր խնդիրներով
![]() 756 Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 22:12 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ամսաթիվը։ «Հայաստանը և ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան կանգնեցնել։ Ես ասացի, որ մեզ ասեն մեր հողերի ազատագրման օրը, և մենք պատրաստ ենք կանգ առնել։ Ես այսօր նույն խոսքերն եմ ասում՝ հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի»,- այսօր Գուբայի շրջանի Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա պետք է հասկանան Հայաստանի ղեկավարությունը և հայ համայնքը։ «Մենք հասել ենք մեր ուզածին, հասնում ենք և հասնելու ենք։ Լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական, բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Որովհետև ղարաբաղյան երկրորդ պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժն ու միասնությունը»,- ասել է Ալիևը։ Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանում «ռևանշիզմի» փորձերին. «Եթե ռևանշիզմի միտում լինի, ապա այդ հարցը անմիջապես կլուծվի։ Որովհետև պատերազմից հետո Հայաստանը մի քանի նման փորձ արեց, և տեսան տխուր հետևանքները։ Ուստի ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ տան ճանապարհների և հաղորդակցությունների նկատմամբ ոչ անկեղծ մոտեցմանը»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
