«Լսելով Աղազարյան Հովիկին՝ կորցնում եմ հավատս գիտության և գիտնականների հանդեպ». Կարեն Հեքիմյան
![]() 241 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 11:12 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղազարյան Հովիկն ասում է, որ «որտեղ չի հաղթել ՔՊ-ի ներկայացուցիչը, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»»: Անշուշտ, Աղազարյան Հովիկի այս խոսքի վրա կարելի է շատ ենթադրություններ կամ եզրակացություններ անել: Սակայն, դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել: Ուրեմն՝ քչերը գիտեն, որ Աղազարյան Հովիկն ավարտել է բարձր վարկանիշ ունեցող Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը (МГТУ им. Баумана (Московский государственный технический университет)), այնուհետև՝ նույն համալսարանի ասպիրանտուրան: Դրանից բացի՝ Աղազարյան Հովիկը տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ի՞նչ ասեմ: Լսելով Աղազարյան Հովիկին՝ ես կորցնում եմ հավատս ոչ միայն Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի, վերջինիս ասպիրանտուրայի, այլև ընդհանրապես գիտության և գիտնականների հանդեպ: Հ.Գ. Ժամանակին պ-ն Լիսկան ազդարարեց, որ ինքն այլևս պատմափիլիսոփայության դոկտոր է: Հենց այդ պահին մեր հասարակությունում արժեզրկվեցին պատմությունն ու փիլիսոփայությունը»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
