«Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա». Գարեգին Միսկարյան
![]() 466 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 14:36 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գերիների մասին իր դիրքորոշումը (այն, որ գերիներն իր համար էլ չկան) հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար։ Ինձ չի թվում, թե պետության կարևոր դեմքերից մեկը՝ Ազգային ժողովի նախագահը, չի հասկանում, որ մի անբարոյական վարքը մեկ այլ անբարոյական վարքով հնարավոր է չեզոքացնել։ Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի համար մեկ խնդիրը այն է, որ մարդը շարունակում է լինել արժեզրկված։ Մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատող հանրությունն ԱԺ նախագահի պաշտոնում չէր կարող նման արժեհամակարգի կրող պաշտոնատար անձ ունենալ։ Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա։ Եթե Ալենը հրաժարական չտվեց, ուրեմն՝ բոլոր բարոյական մարդիկ պիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամությունից հրաժարվեն։ Ես լավատես չեմ, բայց մի չնչին հույս ունեմ, որ Ալենը պարզապես ստիպված կլինի ԱԺ նախագահի պաշտոնը զիջել հանուն վաղվա նոր, արժեհքային Հայաստանի»։ Աղբյուրը` Գարեգին Միսկարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
