Պալաչն էլ չի փրկել Ռոմանոսին․ «Հրապարակ»
![]() 523 Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը համատեղության կարգով Կոտայքի դե ֆակտո մարզպետ է աշխատում, Աբովյանի ընտրություններից առաջ խնդրել է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, վերադառնալ Հայաստան և աջակցել ընտրություններին՝ որոշ պայմանավորվածությունների դիմաց։ Պալաչը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ոխերիմ հակառակորդներից է և վերջինիս հետ հրապարակային ընդհարումից հետո լքել է Հայաստանը։ Նա մինչեւ հեղափոխությունը վերադառնալու հույսեր չուներ, իսկ հեղափոխությունից հետո հարաբերություններ հաստատեց գործող իշխանությունների հետ եւ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց ժամանակավորապես՝ աջակցել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Նա հույս է ունեցել, որ ՔՊ-ն իրեն կառաջադրի Աբովյանի քաղաքապետի թեկնածու, անգամ խոսակցություն է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, բայց ՔՊ-ն այստեղ թեկնածու դրեց Պաշին՝ Պավել Ցուգունյանին։ Չնայած Պալաչը նեղացել է Ռոմանոսից, բայց, մեր տեղեկություններով, ընտրությունների նպատակով վերադարձել է Հայաստան։ Նախնական արդյունքներն իմանալուց հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում փորձել է մեղավորներ գտնել, Պալաչը նրան ուղիղ ասել է, որ թիվ մեկ մեղավորն ինքն է, պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Ի դեպ, Ռոմանոսի պահանջով իրականացվող վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ականները վստահ են, որ իրենց ձայներն ավելանալու են, քանի որ հանձնաժողովների մեծ մասը ղեկավարել են ՔՊ-ականներ, և ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն են «անվավեր» դարձրել, այլ ոչ թե հակառակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
