Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը․ «Ժողովուրդ»
![]() 497 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե թերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։ Թերթի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Մարտիրոսյանն իրենց՝ ՔՊ-ին է աջակցել։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաև այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։ Ճշտող հարցին, թե իշխանությունը, փաստորեն, Գավառում նույնպես իր ներկայությունն ունի, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Գուրգեն Մարտիրոսյանի հետ նախկինում էլ, ապագայում էլ արդյունավետ են աշխատել ու դեռ աշխատելու են։ Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու։ Ինչպե՞ս արդյոք, մյուս երկու ուժերն արդեն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել. այս հարցին արձագանքեց. «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
