«Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է». Տիգրան Աբրահամյան
![]() 522 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 10:12 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։ Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել, ապա երեկ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հակառակորդի արձակած գնդակից։ Որքան հասկանում եմ առկա տեղեկատվությունից, փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն։ Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է, միջդիրքային տարածությունը փոքր, այնուամենայնիվ, կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք։ Տարբեր առիթներով ասել եմ ու այսօր էլ կրկնում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ մեր զինծառայողներն առաջնագծում, բավականին ծանր պայմաններում, պատասխանատու ծառայություն են կրում, մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Ժամանակը մեր դեմ է աշխատում. սա նույնիսկ քննարկման ենթակա էլ չի»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
